Իրականում այսօր Լաչինի մոտակայքում շատ բարդ իրավիճակ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Օրեր» եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Աստարյանը:
Ասատրյանը կարևորեց Բորելի հայտարարությունը․ «ԱՄՆ-ից ու ԵՄ-ից հնչում են դատապարտող հայտարարություններ Ադրբեջանին ուղղված: Հայկական կողմը սպասման մեջ է: Արդբեջանցիները պետք է տեղի տան, որ բեռը հասնի Արցախ: Ադրբեջանը փորձում է հակազդել ստեղծված իրավիճակին, սակայն այս անգամ չի ստացվի: Ադրբեջանը հայտարարությունով ինքնապաշտպանվում է»: