«Վագների» վարձկանների պոտենցիալ սպառնալիքների պատճառով Լեհաստանն իր զորքերը տեղափոխում է դեպի արեւելք, այս մասին գրում է «CNN»-ը։
Լեհաստանի անվտանգության կոմիտեի ղեկավար Զբիգնև Հոֆմանը ասել է, որ որոշումը կայացրել է պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը այն բանից հետո, երբ հանձնաժողովը վերլուծել է «Բելառուսում Վագներ խմբավորման ներկայության հնարավոր սպառնալիքները»։
«Բելառուսական բանակի և «Վագներ» խմբավորման զորավարժությունները կամ համատեղ զորավարժությունները, անկասկած, սադրանք են»,- ասել է Հոֆմանը։
Լրատվամիջոցների տվյալներով՝ Լեհաստանը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում հրապարակվել է «Վագների» հրամանատար Եվգենի Պրիգոժինի տեսանյութը, որտեղ Պրիգոժինը ողջունում է Բելառուսում իր մարտիկներին։