Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Սաուդյան Արաբիայից հետո այցել է Քաթար։ Թուրքիան և Քաթարը պայմանավորվել են տարբեր ոլորտներում խթանել ռազմավարական երկկողմ հարաբերությունները, ասված է հրապարակված համատեղ հայտարարությունում։Այս տարի լրանում է այդ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 50 տարին։Էրդողանը Սաուդյան Արաբիա, Քաթար ու Արաբական Միացյալ Էմիրություններ է այցելել ներդումներ և ֆինանսական միջոցներ Թուրքիա բերելու նպատակով։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՍԴՀԿ Կենտրոնական Վարչության Ատենադպիր Ալեքսան Քեոշկերյանի հետ: