Բրյուսելյան վերջին հանդիպումը ամենաանհաջողն էր. բավականին կապիտալ էր կուտակվել, որը չօգտագործվեց: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը:
Նավասարդյանի խոսքով` Առանց ԱՄՆ-ի` ԵՄ-ն այն հզորությունը չունի, որ ազդի կողմերի վրա:
Անդրադառնալով ռուս-թուրքական լարվածությանը` Նավասարդյանը նկատեց. «Մոսկվայի և Թուրքիայի միջև «բազար» է, Հայաստանն այդտեղ չպետք է փնտրի օգուտներ»: