Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Էրդողանը կասկածո՞ւմ է Մոսկվային ու Բաքվին

Թուրքիայի նախագահ Էրդողանը ՆԱՏՕ Վեհաժողովից հետո հայտարարել է, որ ակնլալում է, թե Ռուսաստանը 2025 թվականից հետո դուրս կգա «Ղարաբաղից», կպահպանի համաձայնությունները: Էրդողանը նկատի ունի, որ 2025 թվականին սպառվում է Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետն ու այն սպառվելուց հետո Մոսկվան պետք է թողնի Ղարաբաղը: Էրդողանը հայտարարել է, թե հետևում են իրադրությանը  և նույն անում է «իր եղբայր Ալիևը»: Փաստորեն, Էրդողանի շուրթերն ազդարարում են, որ Բաքուն մտադիր չէ լռելյայն հավանություն տալ խաղաղապահների տեղակայման ժամկետի երկարաձգմանը, ինչպես սահմանված է նոյեմբերի 9-ի համաձայնագրում:

Հայտնի է, որ այնտեղ արձանագրվում է հետևյալը. խաղաղապահների տեղակայման ժամկետը լրանալուց կես տարի առաջ եթե կողմերից որևէ մեկը չի ներկայացնում առարկություն, ապա ժամկետը ինքնաբերաբար համարվում է ևս հինգ տարով ավելացված: Էրդողանի հայտարարությունը նշանակում է, որ Ադրբեջանը մտադիր է ներկայացնել առարկություն, մտադիր չէ լռել: Թե՞ Էրդողանը կասկած ունի, որ Ադրբեջանը լռել կարող է, և ըստ այդմ ինքը չի լռում, այդ կերպ ցույց տալով, որ Թուրքիան լուռ չի հետևի, թե ինչպես այդ հարցը կլուծեն Բաքուն ու Մոսկվան:

Դեռևս օրեր առաջ անդրադառնալով խնդրին, հոդվածներից մեկում նկատեցի, որ 44-օրյա պատերազմին հաջորդած ամիսներին ռուսական փորձագիտական դաշտում շրջանառվում էր մոտեցում, որ պետք է Արցախում խաղաղապահ ներկայության հարցերը լուծելու ձևաչափը այսպես ասած եռակողմից տեղափոխել երկկողմ, այսինքն՝ Երևան-Մոսկվա-Բաքու ձևաչափի փոխարեն՝ Մոսկվա-Բաքու ձևաչափ: Իհարկե այդ մոտեցման լայն հանրայնացում չի շարունակվել, սակայն դա ամենևին չի նշանակում, որ չի սկսել դրա իրագործման ուղղությամբ աշխատանք, առնվազն որպես զարգացման սցենարային մի գիծ:

Իհարկե բավականին բարդ է պատկերացնել, որ Ալիևը կարող է Մոսկվայի հետ որևէ բան պայմանավորվել Թուրքիայից «թաքուն», սակայն մյուս կողմից, Ադրբեջանը դեմ չի լինի թերևս անել այդ առնչությամբ առավելագույնը, այդ կերպ բարձրացնելով իր սուբյեկտությունը, քանի որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը գործնականում ռուս-թուրքական սուբյեկտության արտացոլում է, որի ֆորմալ մասը պարզապես Աղդամում ստեղծված մոնիտորինգի կենտրոնն էր: Էրդողանի հայտարարությունը մի բանի մասին խոսում է անկասկած՝ խաղաղապպահների տեղակայման ժամկետի ավարտը մոտենալուն զուգահեռ, այդ հարցը դառնալու է բավականին լուրջ գործընթացի առարկա, որին առնչվելու են թե Արցախը, թե Հայաստանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում