Wednesday, 10 06 2026
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
08:40
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին

Պաշտոնական. Վարչապետն այսօր ժամանել է Սյունիքի մարզ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ժամանել է Սյունիքի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Սիսիանի տարածաշրջանի Սառնակունք համայնքի գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնում: Այն հիմնել է «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը՝ ԱՄՆ-ի գյուղդեպարտամենտի՝ Սյունիքի մարզում իրականացրած «Կենդանիների առողջություն» ծրագրի շրջանակում: Վարչապետը ծանոթացել է կենտրոնի գործունեության ծրագրերին, հետաքրքրվել, թե ինչպիսի ծառայություններ է այն առաջարկելու գյուղացիներին:

Այս տարվա հոկտեմբերից իր գործունեությունն իրականացնող կենտրոնը կառաջարկի անասնաբուժական, կենդանիների արհեստական սերմնավորման, հիվանդությունների կանխարգելման և բուժման ծառայություններ, ինչպես նաև անասնաբուժական դեղորայք, սարքավորումներ և պարագաներ: Կենտրոնի նպատակն է նաև նպաստել տեղի ֆերմերների և գյուղատնտեսական ապրանքներ, դեղորայք և սարքավորումներ արտադրող աշխարհահռչակ ընկերությունների միջև համագործակցությանը։ Կենտրոնի թիրախային խմբերում ընդգրկված են Սիսիանի տարածաշրջանի գյուղերի անասնապահությամբ զբաղվող ֆերմերները, անասնաբույժները և անասնաբուժական դեղատները։

Այնուհետև վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը ժամանել է Կապան, որտեղ Գարեգին Նժդեհի հուշահամալիրի մոտ կուսակցական անդամատոմսեր է հանձնել ՀՀԿ-ն համալրած Երևանի պետական և Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանների 120 ուսանողների:

Վարչապետը, շնորհավորելով կուսակցությունը համալրած երիտասարդներին, նշել է. «Կարևոր է այն հանգամանքը, որ հենց այսօր դուք անդամագրվում եք Հայաստանի հանրապետական կուսակցությանը, քանի որ հենց այսօր է կերտվում մեր երկրի ապագան, հենց այսօր է «Հանրապետականը» կրում պատասխանատվություն` լուծելու մեր երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրները: Ես ձեր այս քաղաքական քայլը համարում եմ պատասխանատու. համոզված եմ, որ սա ձեր կողմից ճիշտ որոշում է, քանի որ մենք բոլորս համախմբվելով «Հանրապետական» կուսակցության շուրջ` ի զորու կլինենք հաղթահարել այն խնդիրները, որոնք այսօր առկա են մեր երկրում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Գործադիրի ղեկավարը հիշեցրել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը մեծ հարված է հասցրել նաև Հայաստանի տնտեսությանը, և կառավարության առջև ծառացել են նոր մարտահրավերներ: «Դրանց հաղթահարման կարևորագույն երաշխիքը մեր համախմբված աշխատանքն է»,- նշել է վարչապետը` ՀՀԿ-ն համալրած նոր անդամներին մաղթելով հաջողություններ:
Կառավարության ղեկավարը ծաղկեպսակ է դրել Գարեգին Նժդեհի հուշահամալիրին, որտեղ ամփոփված են Նժդեհի մասունքները: Այսօր երեկոյան Կապանի մարզադաշտում վարչապետը ներկա կգտնվի ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կազմակերպած համերգին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում