ՌԴ-ում կատարվողը ողբերգություն էր թվում, ստիպված ենք գործ ունենալ այս երկրի հետ, կիսել ընդհանուր պատմությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն:
Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանը նմանվում է վիրավոր գազանի․ «Մի բան ակնհայտ է՝ ՌԴ-ն թուլացած է: ՌԴ-ն հսկա է կավե ոտքերի վրա, բայց դրանից մենք ենք տուժում: Պուտինը մնացել է մեն մենակ, նրանից հրաժարվել են և դաշնակիցները, և իր հասարակությունը»:








































