Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ քննարկել է հունիսի 24-ին Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձությունները։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
Նշվում է, որ քննարկվել է նաև ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հնարավորությունը։
«Կողմերն ընդգծել են, որ Ռուսաստանում լարվածության ավարտը կանխել է անդառնալի հումանիտար աղետ Ուկրաինայում», – ասվում է Էրդողանի գրասենյակի մամլո հաղորդագրության մեջ։
Զրուցակիցներն իրենց ցանկությունն են հայտնել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող իրադարձությունները դառնան «քայլ դեպի Ուկրաինայում արդար խաղաղության»։
Էրդողանը հունիսի 24-ին իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ ոչ ոք չպետք է շահի Ռուսաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններից, Անկարան պատրաստ է նպաստել իրավիճակի կարգավորմանը։