Monday, 22 06 2026
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը

Ucom-ի տեխնկական աջակցությամբ կայացել է ազատ ոճի ըմբշամարտի Ստեփան Սարգսյանի անվան գավաթի 25-րդ խաղարկությունը

Օրերս «Յուքոմ» ընկերության տեխնիկական աջակցությամբ Երևանի «Միկա» մարզադահլիճում կայացել է Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի եռակի գավաթակիր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ազատ ոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան գավաթի 25-րդ խաղարկությունը:

Մրցաշարին մասնակցել է 125 ըմբիշ 14 երկրից, այդ թվում՝ Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ուկրաինայից, Տաջիկստանից, Ղազախստանից, Բահրեյնից և այլն։ Հայաստանից մասնակցել են բոլոր անվանի ըմբիշները: Ընդհանուր հաշվարկում հայ ըմբիշները նվաճել են 3 ոսկե և 1-ական արծաթե և բրոնզե մեդալ: Մրցումները նախընտրական էին Սերբիայում կայանալիք Աշխարհի առաջնության համար, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար:

«Պատրաստակամությամբ ենք աջակցել մրցաշարի կայացմանը՝ տրամադրելով հասանելիություն Հայաստանում ամենաարագ ինտերնետ կապին և ապահովելով բազմաթիվ երկրներից միջազգային այս մրցաշարն ուղիղ հեռարձակմամբ դիտելու հնարավորությունը», – ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Մրցաշարի մրցանակային ֆոնդը 80 հազար ԱՄՆ դոլար էր, որը բաշխվել է 10 քաշային կարգում մրցանակային տեղ զբաղեցրած 40 ըմբիշի միջև: Դրամական պարգև են ստացել նաև չեմպիոնի մարզիչները:

«Շատ կարևոր է այս կարգի անվանի մրցաշարերի ժամանակ ունենալ ուղիղ եթեր և գերարագ ինտերնետին հասանելություն: Ի սկզբանե ինտերնետը հասանելի էինք դարձրել միայն տեխնիկական անձնակազմի համար, այնուհետև՝ մրցավարների, սակայն որակն ու արագությունն այնքան բարձր էին և անխափան, որ հասանելություն տվեցիք և՛ մարզիկներին, և՛ հյուրերին, ու ամեն ինչ հրաշալի աշխատում էր: Շնորհակալ ենք «Յուքոմ» ընկերությանը նման բարձր որակի աջակցության համար: Նորից համագործակցելու մեծ հույսեր ունենք», – նշել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում