370 հազար դրամ` Ազգային կինոյի մրցանակաբաշխության էսքիզի նախագծի համար
Հեռուստատեսությամբ հայտարարվելու է մրցույթ` Ազգային կինոյի մրցանակաբաշխության էսքիզի նախագծի համար, որի հաղթողին շնորհվելու է 370 հազար դրամ մրցանակ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախագահ Գևորգ Գևորգյանը:
Ըստ նրա` ստեղծագործողներին տրվելու է ազատություն`թե նյութի ընտրության, թե չափերի հարցում: «Կարող են մասնակցել և ճարտարապետներ, անհատ դիզայներներ, նկարիչներ, և կազմակերպություններ, իսկ հետո այդ մրցանակները կտրվեն 13 անվանակարգերի հաղթողներին»,- ասաց Գ. Գևորգյանը` նշելով, որ դեռ պարզ չէ`մրցանակները կլինեն գումարային, թե արձանիկների տեսքով:
Այս պահին հայտնի չէ նաև գումարային մրցանակների չափը:











































