Saturday, 20 06 2026
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist

Հայաստանի հանրության գերխնդիրներից մեկը. երեք համանախագահների հավաքական պատասխանատվությունը

Հայաստանի ԱԳՆ թվիթերյան էջը անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակմանը, նշելով, որ միջանցքը արգելափակված, իսկ Արցախը շրջափակված է արդեն վեց ամիս, չնայած այն հանգամանքին, որ կա միջանցքի ապարգելափակման Հաագայի արդարադատության դատարանի վճիռն ու տարբեր միջազգային հաստատությունների հորդորները: Բուն խնդիրն իհարկե այն չէ՝ միջանցքը արգելափակված է վեց ամիս, թե վեց օր: Բուն խնդիրն այն է, թե ինչպիսին է դրա շուրջ քաղաքական իրավիճակն ու այդ իրավիճակի միջազգային համատեքստը: Իսկ դա արտահայտում են ոչ թե դատարանի վճիռներն ու կոչերը, այլ իրական գործողությունները:

Իհարկե կոչերն ու վճիռներն ինքնին եւս գործողություն են, բայց թերեւս որոշակի ժամանակային տրամաբանությամբ: Եթե այդ գործողությունը որեւէ էֆեկտիվություն չի պարունակում արդեն կես տարի, իսկ խոսքը վերաբերում է մի իրավիճակը, որը 120 հազար մարդու սպառնում է մարդասիրական աղետով, բերել է մարդասիրական ճգնաժամի, անգամ բնապահպանական ռիսկերի, եթե 120 հազար մարդ ենթարկվում է ոչ միայն աշխարհի հետ կապի արգելափակման, շանտաժի, սպառնալիքի, այլ զրկվում գազից ու էլեկտրաէներգիայից, իսկ միջազգային հանրությունը բավարարվում է լոկ կոչերով ու ինչ որ վճիռներով՝ առանց դրանց չիրագործման համար պատասխանատվության, ապա դա այլեւս այլ բան չէ, քան անգործություն: Այստեղ իհարկե հնարավոր է հիշատակել եւ այն, որ Լաչինի միջանցքի վերաբերյալ սահմանումները արձանագրված են նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, ըստ որի միջանցքը պետք է լինի Ռուսաստանի վերահսկողության ներքո, հետեւաբար գործ ունենք Ռուսաստանի անարդյունավետ վերահսկողության հետ: Սակայն, մի բան են այդ հիշատակումները, մեկ այլ բան այն, որ Ռուսաստանից բացի, Արցախում իրավիճակի համար պատասխանատվություն կրում է նաեւ միջազգային հանրությունը, առնվազն դրա երկու առանցքային անդամ՝ ԱՄՆ ու Ֆրանսիան, որոնք Մինսկի խմբի համանախագահ են, որոնց մասնակցությամբ մոտ երեք տասնամյակ ծավալվել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթաց, քննարկվել են Արցախի ժողովրդի ճակատագրին առնչվող հարցեր, եւ Մինսկի խմբի համանախագահության այդ մանդատը ամենեւին չեղարկված չէ: Իհարկե ԱՄՆ ու Ֆրանսիան նոյեմբերի 9-ից հետո հայտարարել են, թե պատերազմը ու դրա հետեւանքը կարգավորում չեն, հակամարտությունը պետք է ունենա համապարփակ կարգավորում: Այդ կարգավորմամբ էլ զբաղվել է Մինսկի խումբը, որի մասին ԵԱՀԿ որոշումը չեղարկված չէ, որի բացառիկ մանդատը վերացված չէ, հետեւաբար Հայաստանի եւ Արցախի հանրությունները պետք է այդ հանգամանքից բխող պատասխանատվությունը հիշեցնեն այդ խմբի երեք համանախագահներին: Իհարկե, բոլորի համար հասկանալի է նրանց միջեւ եղած փոխհարաբերությունն ու դրանից բխող խնդիրները:

Բայց, ի վերջո, Հայաստանի եւ Արցախի համար կենսական նշանակության հարցերը «զոհաբերվում» են այդ իրավիճակին, հետեւաբար Հայաստանի եւ Արցախի հանրությունների խնդիրը Մինսկի խմբի համանախագահության մանդատից բխող պատասխանատվության լիարժեք հասցեագրումն է, ընդ որում՝ հենց հանրային մակարդակով, ինչը տվյալ պարագայում շատ ավելի է քաղաքական նշանակության եւ արժեքի տեսանկյունից, քան քաղաքական իշխանության կամ ընդդիմության հասցեագրումները: Եվ, ի դեպ, խոսքը «միտինգային» հասցեագրումների մասին չէ, երբ այս կամ այն դեսպանատան առաջ տեղի են ունենում ակցիաներ, այլ այսպես ասած օրակարգային, երբ հարցը դառնում է Հայաստանում հանրային օրակարգի առանցքային մաս: Առայժմ ցավոք այդ օրակարգի առանցքային մաս է այն շեշտադրումով, որ Հայաստանի հանրության մի մասը մյուս մասի հետ «կռվում» է, թե ո՞վ է Հայաստանի ու Արցախի «իրական փրկիչ» միջնորդը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում