Այն արտոնությունը, որ ԵՄ-ն էր մեզ տալիս, լինելով ԵԱՏՄ անդամ չենք կարող հակադարձել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Լևոն Բարխուդարյանը:
Բարխուդարյանի խոսքով` ԵԱՏՄ-ում որոշ բաներ շահեցինք, բայց ԵՄ-ում կորցրեցինք. «ԵԱՏՄ անդամ լինելով միակողմանի կախվածություն առաջացավ ՌԴ-ից: ԵԱՏՄ-ից խոչընդոտներ շատ կան, բայց մենք այլընտրանքներ չունենք: Ասոցացման համաձայնագրով ավելի շատ հնարավորություններ ձեռք կբերեինք, հիմա Եվրոպան ձեռք է մեկնում, բայց մի փոքր դժվար է: Ռուսական կառույցների պատճառով Հայաստանը փաստի առաջ է կանգնել»: