Ադրբեջանը փորձում է տարբեր ուղիներով ու տարբեր ճակատներում հարցերի շրջանակը համաձայնեցնել իր շահերին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը:
Քաղաքագետի խոսքով՝ Վաշինգտոնում արագ առաջ գնալու օրակարգ էր մշակվել, որը ձեռնտու չէ Ադրբեջանին․ «Արևմուտքը համաձայն է Հայաստանի առաջարկների հետ՝ Արցախի հարցը դուրս հանել հայ-ադրբեջանական գործընթացից: Արևմուտքի համար, եթե Արցախի հարցը դառնա տարածքային վեճ, ապա Հայաստանը շանսեր չունի»: