Գերմանացի ոստիկաններին հավանաբար հաջողվել է կանխել խոշոր ահաբեկչական գործողություն: Իրավապահները ձերբակալել են լիբանանցի 24-ամյա մի երիատսարդի և նրա 28-ամյա հացակցին Պաղեստինի Գազայի հատվածից, որոնք մեղադրվում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ: Իրավապահ մարմինների տեղեկություններով` նրանք ձեռք են բերել քիմիական նյութեր, որոնք անհրաժեշտ են ռումբ պատրաստելու համար:
Խուզարկվել են նրանց բնակարանները, ինչպես նաև Բեռլինում մուսուլմանական մշակույթի մի կենտրոն: Հայտնվում է, որ լիբանանցին ունի Գերմանիայի քաղաքացիություն: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն: Կասկածյալներին հնարավոր է եղել հայտնաբերել այն ընկերությունների շնորհիվ, որտեղ նրանք պատվիրել են քիմիական նյութերը:











































