Monday, 13 05 2024
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման

Էներգետիկայի բնագավառում վերջին 2 տարում իրականացվել են 330 մլրդ դրամի ներդրումներ. ՀԾԿՀ անդամի թեկնածու

ՀՀ ազգային ժողովը քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը, թեկնածուն Սերգեյ Աղինյանն է:

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ Աղինյանի թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Թեկնածուին ներկայացրեց խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը:

Աղինյանը, ով ներկայում զբաղեցնում է հանձնաժողովի անդամի պաշտոնը, խոսեց ազգաբնակչությանը հուզող հարցերից մեկից՝ սակագներից:

Խոսելով խմելու ջրի սակագներից՝ նա հիշեցրեց. «Նպատակ ունենալով հաստատուն պահել խմելու ջրի սակագները՝ կառավարության հետ սերտ համագործակցության արդյունքում քանիցս լրամշակվել է «Վեոլիա» ընկերության հետ կնքված խմելու ջրի համակարգերի վարձակալության պայմանագիրը: Ցավոք, անցյալ տարի գնաճը, որը սակագների ճշգրտման գործոններից, է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում, կանխատեսվածից շատ ավելի բարձր էր, որի հետևանքով, այնուամենայնիվ, անհրաժեշտություն առաջացած բարձրացնել սակագները: Սակայն, ինչպես գիտեք, կառավարության նախաձեռնությամբ, այդ թանկացման բեռն իր վրա վերցրեց պետությունը, որի արդյունքում սպառողների համար սակագինը մնաց անփոփոխ»:

Թեկնածուն ընդգծեց՝ սակագների վրա ազդեցություն ունեցող կարևոր գործոններից է ներդրումների բաղադրիչը: Նա վստահեցրեց, որ ստեղծված են նպաստավոր պայմաններ կարգավորվող անձանց հետ ներդրումների իրականացման համար:

«Ներկայումս մեծածավալ ներդրումային ծրագրեր են իրականացվում գրեթե բոլոր խոշոր կարգավորող ընկերությունները: Վերջին 2 տարիների ընթացքում նախնական տվյալներով էներգետիկայի բնագավառում իրականացվել է շուրջ 330 մլրդ դրամի ներդրումներ»,-ասաց Աղինյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում