Պապիկյանի՝ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին չմասնակցելը քաղաքական որոշում է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը:
Փորձագետի խոսքով՝ Ռուսաստանը մեզ հետ խոսում է սպառնալիքների լեզվով, մեզ չի անում կոնստրուկտիվ առաջարկներ․ «Շոյգուն այսօր խոստովանեց այն, ինչ մենք ասում էինք ամիսներ առաջ: ՌԴ-ի միակ ցանկությունը, որ ՀԱՊԿ-ը հետևի ԵՄ դիտորդներին: Մոսկվայի անադեկվատությունը հասել է գագաթնակետին, արդեն բաց են խոսում: Որևէ կոնստրուկտիվ տարր ՀԱՊԿ առաքելությունը չի ունենալու, դա նաև խոստովանեց Շոյգուն»: