Friday, 19 06 2026
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս

Երևանի հ.180 հիմնական դպրոցն անվանակոչվել է Զապել Եսայանի անվամբ

Երևանի հ.180 հիմնական դպրոցն այսուհետ պաշտոնապես կրում է նշանավոր արձակագիր, հրապարակախոս, գրականագետ Զապել Եսայանի անունը: Նախագիծն ավելի վաղ ներկայացվել էր ավագանու քննարկմանն ու հավանության արժանացել:

Կրթօջախի անվանակոչության հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը, Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը, Երևանի ավագանու անդամներ, գրականագետներ:

«Շնորհավորում եմ բոլորիս այս նշանավոր օրվա առթիվ: Մենք այսօր չենք անվանակոչում միայն այն պատճառով, որ դպրոցները պետք է ունենան անուն: Սա կարևոր մի գործընթաց է, որով մենք նշանավորում ենք հայ կնոջ, հասարակական ու քաղաքական գործիչ Զապել Եսայանի դերը մեր պատմության և մեր ապագայի տեսանկյունից: Եվ վստահաբար կարող եմ ասել, որ մենք ունեցել ենք նշանավոր կին գործիչներ, ովքեր պետք է օրինակ ծառայեն այսօրվա սերնդին, ճանապարհ բացեն այն աղջիկների ու կանանց համար, ովքեր ավելի ակտիվ կլինեն մեր երկրի հասարակական կյանքում և ավելի մեծ պատասխանատվություն կստանձնեն մեր քաղաքի ու երկրի նկատմամբ» ,-նշել է Երևանի փոխքաղաքապետը:

«Երբ դպրոցները կրում են որևէ գործչի անուն, ապա դա առաջին հերթին պետք է դիտարկեն որպես պատասխանատվություն՝ թողած ժառանգությունը նորացնելու և առաջ տանելու համար: Նախարարությունն իր հերթին պատրաստակամ է շարունակաբար աջակցել ուսումնական գործընթացում կանանց ավելի տեսանելի դարձնելու համար: Զապել Եսայանը մեր պատմության ուժեղագույն կանանցից է, ով կարող է օրինակ ծառայել թե աղջիկներին և թե տղաներին և միասին ուժն օգտագործելով զորեղացնելու մեր երկիրը»,-ընդգծել է նախարարը:

Միջոցառմանը ներկայացվել է «100 տարի անց» խորագրով բեմադրությունը, պատմելով ուշագրավ դրվագներ Զապել Եսայանի կյանքից, նաև հատվածներ 20-րդ դարի հայ բանաստեղծ Շուշանիկ Կուրղինյանի ու պետական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի 2-րդ գումարման պատգամավոր Կատարինե Զալյան-Մանուկյանի հետ առանձնազրույցներից՝ այդկերպ ընդգծելով հայ կանանց կարևոր դերը երկրի կյանքում:

Զապել Եսայանը աշխարհի ամենախիզախ կանանցից մեկն է: Նա ծնվել է 1878 թվականին Կ․ Պոլսում։ Տեղի Սուրբ խաչ վարժարանում ուսանելուց հետո 1895 -ին մեկնել է Փարիզ, որտեղ իբրև խմբագիր-սրբագրիչ մասնակցել Լուսինյանի բառարանի կազմմանը, ունկնդրել Սորբոնի համալսարանի և Քոլեջ դը Ֆրանսի գրականության ու փիլիսոփայության դասընթացները։

1909թ. ապրիլին երիտթուրքերի՝ Ադանայում կազմակերպված հայերի կոտորածից հետո հայ մտավորականների հետ մեկնել է աղետի վայրեր։ Շուրջ երեք ամիս շրջել և լսել է կոտորածների ականատեսներին, այնուհետ դրանք շարադրել իր պատմվածքներում: 1915թ. ապրիլի 24-ի գիշերն աքսորի ենթակա հայ մտավորականներից միակ կինը, ում անունը գրված է եղել նախապես կազմված ցուցակում, Զ. Եսայանն է։ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ՝ նա մեկնել է Բուլղարիա, ապա Ռումինիա, իսկ 1915թ. վերջին՝ Կովկաս։ Այս ընթացքում ու նաև հետո նրա շնորհիվ փրկվել ու ապաստան են գտել բազմաթիվ որբեր:

1933թ. Զապել Եսայանն աշխատանքի հրավեր է ստացել Երևանի պետական համալսարանից: Ստալինյան բռնապետության տարիներին Գրողների միությունում ելույթից հետո նրան ձերբակալում են։ Նրա ողբերգական մահվան հանգամանքները մինչ այժմ անհայտ են։ Որոշ տվյալներով՝ նա մահացել է 1943թ.։

Դպրոցի աշակերտները նշել են, որ ոչ միայն հպարտ են անվանակոչության համար, այլև հնարավորինս հանրահռչակելու են Զապել Եսայանի հայրենանվեր գործունեությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում