Փաշինյանը չի թաքցրել, թե ինչ ծրագրով են բանակցում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախյան շարժման մասնակից, հասարակական գործիչ Գագիկ Ավանեսյանը՝անդրադառնալով բրյուսելյան հանդիպմանը:
Ավանեսյանի խոսքով՝ պետք է փորձել հասկանալ՝ ինչ է թաքնված Բրյուսելի բանակցության տակ․ «Փաշինյանը լրիվ գտնվում է Պուտին-Ալիև զույգի թելադրանքի տակ: Այնպես չէ, որ այս իրավիճակից ելք չկա: Արցախում պրոռուսական ուժերն են ակտիվ գործում՝ թե ՀՀ-ն դավաճանեց Արցախին, պետք է ՌԴ-ի կազմ մտնել: Արցախին ճնշում է Ռուսաստանը, ոչ թե միջազգային հանրությունը: Հայաստանի առաջին քայլերից մեկը պետք է լինի ՀԱՊԿ-ից դուրս գալը»:








































