Monday, 29 04 2024
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով
Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով
Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ

Մայիսի 9-ին ընդառաջ Երևանում ցուցադրվեց «Հաղթանակի հետքերով» վավերագրական ֆիլմը

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 78-րդ տարեդարձի առթիվ մայիսի 8-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Հաղթանակի հետքերով» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:

Այն նկարահանվել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից հայազգի վետերանների հիշողությունների հիման վրա և ներկայացնում է հայերի անմիջական մասնակցությունը մարտական գործողություններին:

Նախագիծը, որի հիմնական նպատակը երիտասարդների հայրենասիրական դաստիարակությանը նպաստելն է, իրականացնում է «Հայաստանի անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը:

«Սա մեր հինգերորդ վավերագրական ֆիլմն է՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում մարտնչած հայ վետերաններին: Կինոնկարը պատմում է 14 վետերանի, նրանց սխրագործությունների մասին: Ցանկանում ենք՝ դպրոցականները, ուսանողները տեսնեն իրական հերոսներին, ծանոթանան նրանց պատմություններին, մարդկանց, որոնք մեզ հաղթանակ ու կյանք են նվիրել»,-նշեց Հ/Կ-ի ղեկավար Գոհար Գումաշյանը:

Նրա խոսքով՝ բոլոր վետերանների պատմություններն են հետաքրքիր, սակայն իրեն հատկապես տպավորել է Ռոզալյա Աբգարյանի պատմությունը, որն իր ավարտական երեկոյից ընկերների հետ երջանիկ՝ երգելով ու պարելով վերադարձել է տուն և առավոտյան իմացել, որ պատերազմ է սկսվել: Ինչից հետո որպես կամավոր մեկնել է ճակատ:

Վետերաններից Խաչիկ Հովակիմյանը հարյուրամյակը նշել է մեկ շաբաթ առաջ: Նա դուդուկահար է եղել: Երևանում է ապրել, երբ սկսվել է պատերազմը: Մեկնել է Վրաստան: «Այնտեղի քաղաքներով հասանք Կերչ, որտեղ արդեն պատերազմի դաշտն էր: Ծառայել եմ հայկական դիվիզիայում: Շատ երիտասարդ էի ու չէի հասկանում, թե մեզ ուր են տանում: Հիշում եմ, որ շատ էի ցանկանում կենդանի մնալ ու ստացվեց»,-խոստովանեց նա:

Հովակիմյանի խոսքով՝ հայերը շատ լավ են կռվել, ինչի մասին է վկայում մեր հերոսների քանակը:

98-ամյա Լաչին Ստեփանյանն էլ ասմունքեց. «98 տարին թռավ, գնաց ինը օրում, դեռ հույսերիս յասամանն է բողբոջում…»: Նա ասաց՝ ուրախ ու զվարթ են նշում Հաղթանակի օրը, հիշում են իրենց անցյալը, դառը կյանքը: «Հաղթանակի օրը Չեխոսլովակիայի մայրաքաղաք Պրահայում էի: Չեխերը մեզ ծաղկեպսակներով դիմավորեցին: Չորս ամիս անց եկանք Ուկրաինա՝ Օդեսա, հետո՝ Երևան: Նավի մեջ խառատագործություն սովորեցի: Երբ եկա Երևան, ընդունվեցի պետական համալսարան: Խառատագործ եմ: Մինչև նախորդ տարի աշխատում էի»,-պատմեց նա:

Ցուցադրությանը ներկա էին բազմաթիվ հյուրեր: Նրանցից էր «Շրջափակված Լենինգրադի բնակիչներ» Հ/Կ-ի մոսկովյանի մասնաճյուղի նախագահի տեղակալ Լյուդմիլա Գրիչուխինան, որը պատերազմի օրերին շրջափակված է եղել Լենինգրադում: «Այդ ժամանակ դեռ երեխա էի: Մայրս ինձ և եղբորս մեծ դժվարությամբ կարողացավ դուրս հանել քաղաքից: Խաղաղությունը կյանքի երաշխիք է: Ես տեսնում եմ, թե ինչ լավ եք վերաբերվում Հայաստանի վետերաններին: Պետք է բոլոր մեծահասակներին, որոնք ինչ-որ ծանր բանի միջով են անցել, շատ լավ վերաբերվել, հարգել ու գնահատել նրանց սխրանքները: Ես նայում եմ վետերաններին, ու սիրտս թրթռում է. նրանցից մի քանիսը հարյուր տարեկան են: Չ՞է որ դա մի ամբողջ դար է: Խաղաղություն կերտել և ապրել մեկ դար: Դա գնահատանքի է արժանի»,-եզրափակեց Գրիչուխինան:

«Հաղթանակի հետքերով» ֆիլմն առաջիկայում ցուցադրվելու է նաև Հայաստանի տարբեր դպրոցներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում