Monday, 22 06 2026
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը

Ե՞րբ է հնարավոր հայկական կաթնամթերքի ՌԴ արտահանման արգելքի վերացումը. Ինչ պահանջ է դրել Ռուսաստանը  

Շուտով կլինի երկու ամիս, որ «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման հնարավոր սահմանափակումների մասին՝ հայկական կողմի թույլ վերահսկողության և սահմանափակող միջոցների խախտման պատճառով։ «Ռոսսելխոզնադզորի» հետ կապված դեպքը, ըստ տարբեր գնահատականների, նաև քաղաքական ընկալում է ունենում, որովհետև այդ ամբողջը կարող էր Հայաստան գալ ներքին խողովակներով, բայց եկավ արտաքին խողովակներով։

ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ռուսական կողմից այդ հայտարարության պատճառը եղել է այն, որ իրանական երկու կազմակերպությունից, որոնք ռուսական ռեեստրում գրանցված չեն, ներմուծվել է այդ հումքով պատրաստված կաթնամթերք:

«Մենք պատասխանել ենք, որ կոնկրետ կաթնամթերքի անվտանգության չափորոշիչների որևէ խնդիր չկա: Ռուսաստանը խնդիր է առաջացնում միայն կապված այդ հումքի հետ: Իսկ ինչու ենք մենք այդ հումքով պատրաստված կաթնամթերքը թույլ տվել մտնի ՌԴ, որը, բնականաբար, սահմանային վերահսկողություն էլ է անցել, որովհետև այդ երկու կազմակերպությունները ԵԱՏՄ ռեեստրում գրանցված եղել են: Բայց Ռուսաստանը պնդում է, որ եթե նույնիսկ ԵԱՏՄ ռեեստրում գրանցված է, բայց ՌԴ ռեեստրում չկա, ինքը թույլ չի տալիս: Խնդիրը սա էր»,-ասաց նա:

Անուշ Հարությունյանը մանրամասնեց, որ դրանից հետո ռուսական կողմը 5 օր ժամանակ է տվել, որ Հայաստանն այդ խնդիրը փորձի կարգավորել, բայց հետո ասել են՝ մենք փակում ենք, մինչև էդ խնդիրը ձեզ մոտ կարգավորվի. «Փակեցին, սկսվեցին բանակցություններ, որը տևեց մոտ 10-15 օր, մինչև ապրիլի 10-ը: Նաև ՍԱՏՄ ղեկավարը գնաց Մոսկվա, այնտեղ էլ կոնկրետ հանդիպման տեսքով բանակցությունները շարունակվեցին և եկան այն եզրակացության, որ մենք պետք է այնուամենայնիվ համապատասխանեցնենք ռուսական պահանջներին, որից հետո իրենք կդիտարկեն՝ թույլ տալ, թե ոչ:

Իսկ մեր ընթացակարգով մենք ստուգումներ կարող ենք իրականացնել կամ ստուգումների պլանի հիման վրա, որը հաստատվում է կառավարման խորհրդի կողմից, դա ընդգրկում է մոտ 1000 տնտեսվարողի, կամ բողոքների, առաջարկությունների հիման վրա, որոնք գալիս են պետական մարմիններից, հասարակությունից, ՀԿ-ներից և այլն»,-ընդգծեց նա:

Անուշ Հարությունյանը նկատեց, որ եթե նույնիսկ պայմանավորվածություն լինի, որ այդ ընկերություններն ամեն ինչ համապատասխանեցնում են պահանջներին, միևնույն է, ՍԱՏՄ-ն չի կարող մտնել, ստուգել, եթե իրենք չառաջարկեն. «Դրա համար մենք հաղորդագրություն տարածեցինք, որ խնդրում ենք, այն կազմակերպությունները, որոնք ուզում են վերականգնել արտահանումը ՌԴ, թող դիմեն, որ կարողանանք ստուգում իրականացնել:

Այդ հաղորդագրության հաջորդ օրվանից դիմումները սկսվեցին: Հենց առաջին 5 օրում արդեն 10 դիմում ունեինք:  Այս պահին 12 դիմում ունենք և իրենց մոտ հիմա վերահսկողությունն ընթանում է: Մենք դրանց արդյունքները կներկայացնենք ռուսական կողմին և կհրապարակենք այդ 12 ընկերությունների ցանկը:

Այս պահին դեռ որևէ ընկերության ստուգման արդյունքը չունենք: Հենց թեկուզ մեկ ընկերության թույլ տար արտահանումը վերսկսել, մենք անպայման կհրապարակենք»,- իր խոսքն ամփոփեց Անուշ Հարությունյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում