Եվրամիությունը կխախտի Եվրոպայի և Չինաստանի վստահությունն ու համագործակցությունը, եթե պատժամիջոցներ սահմանի չինական ընկերությունների նկատմամբ՝ իբր Ռուսաստանին օգնելու համար: Այսօր կայացած ճեպազրույցում նման հայտարարություն է արել Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։ Այդ մասին տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:










































