Քառօրյա բանակցությունները իրենց տեսակի մեջ առաջինն էին, այն կարող ենք համեմատել Քի Վեսթի հետ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԵՄ-հետխորհրդային տարածքի երկրների փոխհարաբեությունների փորձագետ Իրինա Ղուլինյան-Գերցը: Փորձագետը կարծում է, որ ինտենսիվ բանակցությունը մեծ ճանապարհի կարևոր փուլն էր, ԱՄՆ-ն իր ամբողջ քաշը նետել է կշեռքի նժարի վրա․ «Հայաստանին ու Արցախին անհրաժեշտ էր, որ ինչ-որ մեկը եռանդով բանակցություններն առաջ մղեր: Թեև Վաշինգտոնում թղթի տեսքով ոչինչ չեղավ, բայց կարևոր է, որ ֆորսաժով առաջ կգնա, որը բխում է ՀՀ շահերից: Ռուսաստանի ներկայությունը հնարավոր չէ անտեսել, շատ դեպքերում պետք էլ չէ: Ռուսաստանի համար արցախյան հարցը արտաքին քաղաքական գույք է, որը կարող է տնօրինել: Արցախյան հարցը ՌԴ-ի համար ապուպապերից ժառանգած գույք է, որի շուրջ ցանկացած խոսակցությունը պետք է զգույշ անել»:











































