Wednesday, 15 05 2024
Խարկովի մարզի երեք շրջաններից տարհանվել է գրեթե 8000 մարդ` ռազմական գործողությունների պատճառով
Էրդողանն արտակարգ նիստ է անցկացրել պետական հեղաշրջման մասին նախազգուշացումից հետո
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում
Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Մոլդովայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
Կադրային վերանշանակումներ ՊՆ-ում
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարության նոր կազմը
Բրայան Մեյը և Գարիկ Իսրայելյանը միահյուսում են նոտաներն ու աստղերը. ծնվում է STARMUS փառատոնը
ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի պետական հաստատությունների զարգացմանը
«Արևմուտքը լռում է Հայաստանի ցույցերի վերաբերյալ». Զախարովա
Կիպրոսում Հայաստանի դեսպանատուն կհիմնվի
12:45
Բլինքենը կիթառ է նվագել և երգել Կիևի բարերից մեկում
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Որակավորվել են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ՊՄԳ ծրագրի ընտրության փուլին մասնակցած 3 թեկնածուներ
Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ
12:26
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Ռոստովում 2 պայթյուն է տեղի ունեցել վառելիքի պահեստում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
12:03
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին
Պուտինին եւ Սի Ծինփինին կհաջողվի՞ լծորդել ԵԱՏՄ-ն եւ «մեկ գոտի՝ մեկ ճանապարհը»
ՌԴ մարզերը ենթարկվել են հերթական գնդակոծության, ուկրաինական ուժերը հեռացել են Վոլչանսկից
Փրկարարները Հրազդանում ավտոկայանատեղիից և գործող սննդի կետից հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
11:15
Նավթի գները նվազել են- 14-05-24
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել
Ռուսաստանը ոչ թե կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին
Փակ փողոցներ չկան
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». Գալուզին
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին
Ալմաթիի հանդիպումը մի քայլ առաջ է խաղաղության ճանապարհին. Գալուզին

Տպավորություն է՝ ԱԳ նախարարների վրա ճնշում է ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որ Փաշինյանն ու Ալիևն այն Քիշնևում վավերացնեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Դեմոկրատական այլընտրանք»  կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

-Պարոն Սուրենյանց, Վաշինգտոնում պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ տեղի են ունենում հայ-ադրբեջանական բանակցություններ։ Կովկասի բանակցությունների գծով պետքարտուղարության ավագ խորհրդարան Լուիս Բոնոն հայտնել է, որ քննարկվող փաստաթուղթը կրում է «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» անունը։ Ի՞նչ է սա ենթադրում, ինչու՞ խաղաղության պայմանագրի անունը փոփոխության ենթարկվեց։

-Որքան ես եմ հասկանում՝ ստորագրվելու է ոչ թե համապարփակ, այլ շրջանակային համաձայնագիր։ Օրինակ՝ հնարավոր է՝ երկու էջի վրա ամրագրված լինեն որոշակի սկզբունքներ։ Դիվանագետի խոսքի ենթատեքստից կարելի է հասկանալ, որ խոսքը շրջանակային համաձայնագրի մասին է, որը բնական է, որ  պետք է հարաբերությունների կարգավորման մասին լինի, որովհետև դրանից հետո մինչև լիարժեք խաղաղությունը պրոցեսը տևական փուլ է անցնելու։

Լուիս Բոնոյի ասածների մեջ շատ  ավելի ուշագրավ հայտարարություններ կային։ Նա խոսում էր երկու երկրների էթնիկ համայնքների իրավունքների մասին, ինչը ես շատ վտանգավոր եմ համարում։ Դա նշանակում է, որ Ղարաբաղի սուբյեկտության հեռանկար գոյություն չունի, որովհետև խոսվում է էթնիկ համայնքի մասին։ Սա ենթադրում է, որ Արցախի ժողովուրդը, Ալիևի ձևակերպմամբ, պետք է ինտեգրվի ունիտար Ադրբեջանին։ Սրա մյուս ենթատեքստը նույնպես շատ մտահոգիչ է. այնպիսի տպավորություն կա, որ Ադրբեջանը պնդում է, որպեսզի այդ համաձայնգրում պարտադիր կերպով ամրագրվի ադրբեջանցիների վերադարձը Հայաստան։

-Առհասարակ հնարավոր համարո՞ւմ եք, որ Վաշինգտոնում ինչ-որ բան ստորագրվի, դրանից հետո Մոսկվայում հանդիպում լինի։

-Իրավիճակը նման է Դեյթոնյան պրոցեսին, երբ  երկու կողմերի վրա շատ մեծ ճնշում է գործադրվում՝ ինչ-որ փաստաթուղթ պոկելու մտադրությամբ։ Մանավանդ, որ հունիսի 1-ին  Քիշնեևում Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթաժողովն է, որին մասնակցելու են նաև Փաշինյանն ու Ալիևը, ըստ ամենայնի, ցանկություն կա, որ հիմա արտգործնախարարները ինչ-որ փասատթուղթ ստորագրեն, որը պետք է վավերացվի երկրի ղեկավարների մակարդակով։ Օրացույցային տրամաբանությունը սա է հուշում, բայց  ես քիչ հավանական եմ համարում, որ կայուն ինչ-որ բան հնարավոր լինի ձեռք բերել, որովհետև հիմա  միջազգային հարաբերություններում շատ տուրբուլենտ իրավիճակ է և աշխարհաքաղաքական կենտրոններից յուրաքանչյուրը շատ հեշտությամբ կարողանում է խանգարել մյուսի ծրագրերը։  Ասենք՝ Մոսկվան կարողանում է տորպեդահարել արևմտյան  նախաձեռնությունները, և հակառակը՝ արևմտյան կենտրոնները կարողանում են տորպեդահարել  Ռուսաստանի նախաձեռնությունները։

-Իսկ Մոսկվայում ի՞նչ զարգացումներ են հնարավոր։

-Տարբերակ ունե՞ն  չգնալու։ Երևանը երկրորդ անգամ մոսկվոյան հրավերը մերժելու ռեսուրս ակնհայտորեն չունի, նախնական համաձայնությունն էլ տրված է։ Ընդհանրապես մեր նման երկրները՝ մանավանդ Հայաստանը, որը պատերազմում պարտված կողմ է, շատ մեծ դժվարությամբ կարող է մերժել աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի նախաձեռնություն։ Մենք պետք է հաշտվենք այն իրականության հետ, որ այս տուրբուլենտության շրջանում միջազգային կոնսոլիդացված ջանքեր չեն լինելու, մեր խնդիրները հայտնվելու են աշխարհաքաղաքական բախումների կիզակետում։ Իշխանության պրոֆեսիոնալիզմից է կախված, թե մենք ինչքանով կկարողանանք հաջողել կամ ձախողել։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում