Wednesday, 10 06 2026
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak

Թուրքիայում ՆԱՏՕ-ի ՌՏԿ-ի տեղակայման դեպքում Իրանը չի աջակցի Թուրքիային PKK-ի դեմ պայքարում. Իսմայիլ Կոսարի

Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով կոմիտեի նախագահ Իսմայիլ Կոսարին անդրադարձել է Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) տեղակայման խնդրին.

«Եթե Թուրքիան իր տարածքում տեղակայի ՆԱՏՕ-ի ՌՏԿ-ն, ապա դա կարող է բացասաբար անդրադառնալ Թեհրանի և Անկարայի հարաբերությունների վրա, դա անցանկալի հետևանքներ կունենա Անկարայի համար։ Թուրքիան կարող է հույս չունենալ, թե Իրանը կօգնի նրան ահաբեկչական Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարում։

Իրանը պատմականորեն սերտ կապեր ունի եղբայրական և բարեկամական Թուրքիայի հետ, սակայն տվյալ դեպքում Թուրքիան մի կողմ է դրել իր ազգային շահերը և առաջնորդվում է ԵՄ-ի ու ԱՄՆ-ի քաղաքականությամբ։ Պետք է հաշվի առնել, որ Թուրքիայի նմանատիպ քայլը Մերձավոր Արևելքում ստեղծում է անվստահության մթնոլորտ։ Թուրքերը մուսուլմաններ են, նրանք ձգտում են սերտ հարաբերություններ հաստատել մուսուլմանական երկրների հետ։

Թուրքիայի կառավարության ընդունած որոշումը չի բխում թուրք ժողովրդի շահերից։ Ընդհակառակը, այն կարող է նվազեցնել իր կառավարության նկատմամբ թուրք ժողովրդի վստահությունը։ Մենք նմանատիպ քայլ չէինք ակնկալում եղբայրական Թուրքիայից։

Թուրքական նախկին կառավարություններն այդպիսի համաձայնագիր չէին կնքի ՆԱՏՕ-ի հետ։ Ինչպե՞ս կարելի է պատկերացնել, որ այդպիսի քայլի է գնացել իսլամիստական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ)։ Այս ամենի պատճառով Իրանը կարող է վերանայել Թուրքիայի հետ իր հարաբերությունները։ Դա մասնավորապես վերաբերում է PKK-ի խնդրին։ Մենք լուծել ենք նրա (PKK-ի իրանական թևի՝ PJAK-ի) հարցը։ Սակայն Թուրքիայի համար այդ խնդիրը դեռ պահպանվում է, և թող նրանք այլևս հույսեր չունենան, թե մենք իրենց կօգնենք՝ ահաբեկիչների դեմ պայքարում։ Սա միայն մեր ձեռնարկելիք քայլերից մեկն է։

Թուրքիայում տեղակայվելիք ՌՏԿ-ն ուղղակիորեն սպառնում է Իրանին։ Եթե Թուրքիան դրա համար հատկացնում է իր տարածքը, ապա ինչո՞ւ դա պետք է տեղադրվի նրա հարավ-արևելյան հատվածում՝ Իրանի սահմանին։ Ինչո՞ւ այն չի տեղակայվում մեկ այլ տեղ, ասենք՝ Թուրքիայի արևմտյան կամ հյուսիս-արևմտյան հատվածում։ Եթե դա Իրանի դեմ ուղղված չէ, ապա ինչո՞ւ այն չի տեղակայվում Եվրոպայում։ Մենք անպայմանորեն դիտարկելու ենք այս հարցը»։
Իր ամփոփիչ ելույթում Կոսարին թուրք քաղաքական գործիչներին կոչ է արել մտածել սեփական ժողովրդի շահերի մասին՝ Արևմուտքի քաղաքականությամբ առաջնորդվելու փոխարեն։

Հիշեցնենք, որ Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության տարրերի տեղակայման մասին որոշումն ընդունվել է 2010 թվականի նոյեմբերին՝ Լիսաբոնում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում