Ֆրանսիան ի շահ Հայաստանի շատ մեծ ազդեցություն չի կարող ունենալ ԵՄ քաղաքականության վրա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչ, «Միասին» համահայկական հարթակի հիմնադիր Վարդան Գաբրիելյանը:
Գաբրիելյանի խոսքով` Ֆրանսիան չունի ռազմական և ֆինանսական հնարավորություն ազդելու տարածաշրջանի վրա. «Ֆրանսիան Հայաստանի համար կարող է լինել բարոյական դաշնակից, բայց ոչ ռազմական»:
Գաբրիելյանը կարծում է, որ Սփյուռք-Հայաստան խելացի հարաբերությունների դեպքում, կկարողանանք ռազմական ոլորտում գիտական լավ սերունդ ապահովել: