Wednesday, 15 05 2024
Անում են այն, ինչի մեջ մեղադրում են իշխանությանը. հաշտության քարոզի տակ ատելություն է հնչում
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին
ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերմանը նվիրված արարողություն՝ Խոջալուում
Վեց տարի իշխանության եք, մերժված համակարգը դեռ կա. ակտիվ և արագ քայլեր են անհրաժեշտ
«Որևէ արտառոց իրավիճակ չկա». ՆԳՆ-ն՝ ուժեղացված ծառայության մասին
Զախարովան՝ ՌԴ սահմանապահ զորքերը ՀՀ-ից ամբողջությամբ դուրս բերելու մասին
Նման նշանակալի միջոցառման անցկացումը վկայում է ՎԶԵԲ-ի և Հայաստանի միջև համագործակցության բարձր մակարդակի մասին
Շարունակվում են Բագրատ արքեպսկ Գալստանյանի առաջնորդած խաղաղ, անհնազանդության գործողությունները
ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը
Քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ՀՀ-ն շահագրգիռ է խորացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում. վարչապետ
Զախարովան ողջունել է Ալմաթիում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
«ՌԴ-ն Հայաստանին չի առաջարկել դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից». Զախարովա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վանաձորցուն 3000 դրամ են վճարել՝ հանրահավաքի գալու համար
Հայ-հնդկական պաշտպանական առաջին խորհրդակցությունը
14:45
«Իվանիշվիլին անձնական շահերը վեր է դասել Վրաստանի շահերից». Օ՛Բրայեն
Խարկովի մարզի երեք շրջաններից տարհանվել է գրեթե 8000 մարդ` ռազմական գործողությունների պատճառով
Էրդողանն արտակարգ նիստ է անցկացրել պետական հեղաշրջման մասին նախազգուշացումից հետո
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում
Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Մոլդովայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
Կադրային վերանշանակումներ ՊՆ-ում
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարության նոր կազմը
Բրայան Մեյը և Գարիկ Իսրայելյանը միահյուսում են նոտաներն ու աստղերը. ծնվում է STARMUS փառատոնը
ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի պետական հաստատությունների զարգացմանը
«Արևմուտքը լռում է Հայաստանի ցույցերի վերաբերյալ». Զախարովա
Կիպրոսում Հայաստանի դեսպանատուն կհիմնվի
12:45
Բլինքենը կիթառ է նվագել և երգել Կիևի բարերից մեկում

Հայաստանի համար ամենաակտուալ օրակարգը Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության հարցերն են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

-Պարոն Ղուկասյան, այս ամիս սպասվում է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնայի այցը Հայաստան և Ադրբեջան։ Ի՞նչ սպասելիքներ կարող ենք ունենալ այցից՝ նկատի ունենալով, որ նա ուղեկցում էր Ֆրանսիայի նախագահ Մակրոնին Չինաստան կատարած այցի ժամանակ, այնտեղ նաև հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարար Աբդոլլահիանի հետ։

Հստակ է, որ այժմ կա որոշակի մրցակցություն։ Այդ կոնտեքստում պետք է նկատի ունենալ Ռուսաստանի նախաձեռնողական քայլերը՝ գումարել գագաթաժողով Հայաստանին ու Ադրբեջանի ղեկավարների ներկայությամբ, որպեսզի քննարկվի խաղաղության պայմանագրի կնքման հնարավոր տարբերակը։ Տեսնում ենք նաև, որ Ֆրանսիան նույնպես հետևողական է, իր օրակարգի հարց է համարում  արցախյան կարգավորումը։ Մենք տեսանք, որ Ֆրանսիայի Սենատի կողմից բանաձևեր ընդունվեցին, Եվրախորհրդարանը նույնպես  ունի իր շատ հստակ տեսակետը Արցախի կարգավորման վերաբերյալ։ Այսինքն՝ սրանք  զուգահեռ գործընթացներ են, մի կողմից՝ ինչ-որ բան անելու Ռուսաստանի ջանքերը և միաժամանակ արևմտյան պետությունները՝ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն, չեն թուլացնում իրենց ակտիվությունը։

Ինչ վերաբերում է տարածաշրջանին, ապա արտառոց ակնկալիքներ ունենալ պետք չէ։ Այժմ չկան նման ակնկալիքների համար հիմքեր, որովհետև դեռ անորոշությունը շատ է։ Որոշ քաղաքական գործընթացներ դեռ չեն իրականացել, որոնցից նաև կախված են դիվանագիտական ոլորտի հարցերը։ Մասնավորապես Թուրքիայում ընտրությունները  դեռ չեն կայացել, պետք է այդ ամփոփումը տեղի ունենա, որպեսզի  հստակություն լինի հաջորդող քաղաքական իրավիճակի հետ կապված։ Ռուսաստանը պատերազմի հետ կապված գտնվում է անորոշ իրավիճակում, այսինքն՝ գլխավոր խաղացողները, այն հարցերում, որտեղ մրցակցում են, որտեղ կան պայքարի դրսևորումներ, այդտեղ առայժմ հանգուցալուծում ու ամփոփում տեղի չի ունեցել։ Պետք է դա լինի, որ իրավիճակը շարժվի առաջ։

-Նկատելի՞ է, որ Ֆրանսիան ի տարբերություն ԱՄՆ-ի այդքան էլ կտրուկ դիրքորոշում ունի։ Օրինակ՝ արտգործնախարարը Ուկրաինայի հարցում նշել է, որ խաղաղ երկխոսության համար պատասխանատվություն են կրում բոլոր երկրները, բացի այդ՝ նաև Աբդոլլահիանի հետ է հանդիպել։ Արդյոք կա դիրքորոշումների տարբերություն։

-Չեմ կարծում։ Այդ բոլոր հարցերի շուրջ կա կոնսենսուս։ Ես իրական տարբերություն չեմ տեսնում Ֆրանսիայի ու այլ պետությունների դիրքորոշումների միջև։ Տեսանելի է, որ Ֆրանսիան բացահայտ Հայաստանին օժանդակելու, աջակցելու դիրքորոշում ունի, որը բացահայտ ներկայացնում է ողջ աշխարհին։ Դրանով է Ֆրանսիան տարբերվում մյուս եվրոպական պետություններից, բայց այն, որ Ռուսաստանի, պատերազմի մասով  որոշումների կոնսենսուս վաղուց է ձևավորվել՝ միանշանակ է։

-Ձեր դիտարկմամբ՝ Հայաստանի անելիքը Ֆրանսիայի մասով ո՞րը պետք է լինի, ինչպե՞ս կարող է Հայաստանը ընդառաջ քայլ անել։

-Հայաստանին կոչ է արել դիվերսիֆիկացնել իր անվտանգության համակարգը։ Ֆրանսիան այն պետություններից մեկն է, որը պատրաստ է Հայաստանի հետ ռազմատեխնիկական ոլորտում լայն համագործակցություն ունենալ։ Իմ կարծիքով՝  Հայաստանի համար ամենաակտուալ օրակարգը Ֆրանսիայի հետ  ռազմատեխնիկական համագործակցության հարցերն են, ինչը շատ լայն ու մեծ օրակարգ կարող է լինել։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում