Wednesday, 15 05 2024
«Որևէ արտառոց իրավիճակ չկա». ՆԳՆ-ն՝ ուժեղացված ծառայության մասին
Զախարովան՝ ՌԴ սահմանապահ զորքերը ՀՀ-ից ամբողջությամբ դուրս բերելու մասին
Նման նշանակալի միջոցառման անցկացումը վկայում է ՎԶԵԲ-ի և Հայաստանի միջև համագործակցության բարձր մակարդակի մասին
Շարունակվում են Բագրատ արքեպսկ Գալստանյանի առաջնորդած խաղաղ, անհնազանդության գործողությունները
ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը
Քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ՀՀ-ն շահագրգիռ է խորացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում. վարչապետ
Զախարովան ողջունել է Ալմաթիում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
«ՌԴ-ն Հայաստանին չի առաջարկել դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից». Զախարովա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վանաձորցուն 3000 դրամ են վճարել՝ հանրահավաքի գալու համար
Հայ-հնդկական պաշտպանական առաջին խորհրդակցությունը
14:45
«Իվանիշվիլին անձնական շահերը վեր է դասել Վրաստանի շահերից». Օ՛Բրայեն
Խարկովի մարզի երեք շրջաններից տարհանվել է գրեթե 8000 մարդ` ռազմական գործողությունների պատճառով
Էրդողանն արտակարգ նիստ է անցկացրել պետական հեղաշրջման մասին նախազգուշացումից հետո
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում
Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Մոլդովայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
Կադրային վերանշանակումներ ՊՆ-ում
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարության նոր կազմը
Բրայան Մեյը և Գարիկ Իսրայելյանը միահյուսում են նոտաներն ու աստղերը. ծնվում է STARMUS փառատոնը
ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի պետական հաստատությունների զարգացմանը
«Արևմուտքը լռում է Հայաստանի ցույցերի վերաբերյալ». Զախարովա
Կիպրոսում Հայաստանի դեսպանատուն կհիմնվի
12:45
Բլինքենը կիթառ է նվագել և երգել Կիևի բարերից մեկում
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Որակավորվել են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ՊՄԳ ծրագրի ընտրության փուլին մասնակցած 3 թեկնածուներ
Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ
12:26
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին

Տգեղ գզվրտոցի ականատես ենք. Իշխանությունը ոչ թե սխալների ուղղում է կատարում, այլ մեղավորների փնտրտուք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախկին արտգործնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանը։

-Պարոն Մելիքյան, վարչապետ Փաշինյանն օրերս խորհրդարանում խոսելով մադրիդյան սկզբունքների մասին հայտարարեց, որ այն նախատեսում էր Ղարաբաղի կարգավիճակ՝ Ադրբեջանի կազմում։ Կան հակադարձումներ, որ եթե մադրիդյան սկզբունքները կյանքի կոչվեին, չէր լինի պատերազմը, իսկ ապագայում Արցախն ինքնորոշվելու իրավունք էր ունենալու։ Ի՞նչ դիտարկումներ ունեք, արդյոք ներկայացվածը մադրիդյան սկզբունքների ճիշտ ինտերպրիտացիա էր:

-Ինքս Մադրիդյան սկզբունքներն անկիրառելի ու մեր շահերին հակառակ եմ համարել ի սկզբանե և պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի կողմից դրանք, որպես բանակցային օրակարգի հիմք, ընդունելու պատրաստակամությունը պատճառ դարձավ, որ ես հրաժարական տվեցի Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդականի պաշտոնից ու հեռացա պետական կառավարման համակարգից: Իսկապես, այդ սկզբունքների ընդունումը և դրանց կիրառման դեպքում՝ Արցախում նոր հանրաքվեի անցկացման գաղափարը, ապալեգիտիմացնում էր այնտեղ 1991 թվականին անցկացված հանրաքվեի արդյունքներն ու քանդում անկախ պետականության կառուցման իրավական հիմքերը: Այդուհանդերձ, Մադրիդյան սկզբունքներն Արցախի կարգավիճակ Ադրբեջանի կազմում չէին նախանշում: Դրանցով սահմանվում էր, որ Արցախի ապագա կարգավիճակը պետք է որոշվի «Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամաարտահայտության միջոցով», որի արդյունքներն անվերապահորեն պետք է ճանաչվեն արտաքին աշխարհի, այդ թվում նաև Ադրբեջանի, կողմից: Այլ հարց է, թե կոնկրետ որ տարածքում պետք է այդ հանրաքվեն անցկացվեր և ովքեր իրավունք կունենային դրան մասնակցել: Պաշտոնական Բաքուն նաև պնդում էր, որ քանզի խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջնակներում, ապա խոսք լինել չի կարող Արցախի անկախության մասին և խնդիրը պետք է հանգեցվի նրան, որ հանրաքվեի մասնակիցները պետք է ընտրեն Ադրբեջանի կազմում ինքնավարություն ունենլու և չունենլու միջև:

-Առհասարակ իմաստ ունի՞ հիմա քննարկել անցյալի բանակցությունները, ներկայի ռազմավարությունը ներկայացնելու փոխարեն, ի՞նչ է տալիս անընդհատ անցյալին հղում անելը:

-Այդ մոտեցումը իշխանությանը հնարավորություն է տալիս վերահասցեագրել իրեն ուղղված մեղադրանքները նախորդ իշխանություններին՝ ասելով, որ նրանց գործած սխալներն են այսօրվա աղետալի վիճակի պատճառը: Մեծ հաշվով, իսկապես, նախկինում թույլ տրված սխալները, ժամանակի մեջ կուտակվելով, հող նախապատրաստեցին մեր հետագա բոլոր կորուստների համար: Սակայն մեր քաղաքական վերնախավն, ընդհանուր առմամբ, նաև այնչափ թերխաշ էր և է, որ ունակ չգտնվեց սխալների խելամիտ վերլուծություն կատարել ու իրավիճակին համարժեք փոխհամաձայնեցված քաղաքական օրակարգ ձևավորել: Դրա փոխարեն տգեղ գզվրտոցի ականատեսն ենք: Կարծում եմ, որ երկիրը ղեկավարած քաղաքական թիմերից յուրաքանչյուրը մեր պետության համար աղետալի հետևանքներ բերած սխալների իր բաժինն ունի ու դա վերաբերվում է նաև այսօրվա իշխանություններին: Փաստորեն այժմ ևս կարևորվում է ոչ թե սխալների ուղղումն այլ մեղավորի «փնտրտուքը»:

-ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունելով ԵԱՀԿ գործող նախագահին խոսել է այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը սառեցված է, բայց ձևաչափի մահվան մասին լուրերն էլ խիստ չափազանցված են: Իմաստ ունի՞ կառչած մնալ մի ձևաչափից, որը ռուս-ուկրաինական առճակատման պայմաններում չի աշխատելու, նոր մեխանիզմի կարիք չկա ՞ ։

-ԵԱՀԿ Մինսկի խումբն «անմահ» է, քանի որ այն լուծարելու համար իրավական արդյունավետ մեխանիզմ գոյություն չունի: Պաշտոնական Երևանի համար այս հարթակը միակն է, որը խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի համատեքստում մշտապես աջակցել է ոչ բռնի՝ քաղաքական ու դիվանագիտական միջոցների կիրառմանը, իսկ համանախագահ պետությունների ղեկավարներն ու բարձրաստիճան պաշտոնյաներն էլ մինչև 2020 թվականի պատերազմը մշտապես պնդել են, որ հիմնախնդիրը չի կարող լուծվել ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի միջոցով: Համանախագահ պետություները նաև ՄԱԿ-ի ԱԽ վետոյի իրավունքով օժտված մշտական անդամներ են: ՄԽ ձևաչափը անհրաժեշտ է կենդանի պահել, որպեսզի համանախագահները չմոռանան այն սկզբունքները, որոնք առաջնային էին համարում հակամարտության կարգավորման գործընթացում: Սկզբունքներից նրանց հրաժարվելը որևէ կապ չի կարող ունենալ ռուս-ուկրաինական պատերազմի հետ: Կարող է լինել շահերի վերանայում, բայց ոչ սկզբունքների և մենք սրանից պետք է ելնենք ու դրանով ինքներս չարդարացնենք նրանց՝ իրենց իսկ կողմից հռչակված սկզբունքներից հրաժարվելը:

-Խաղաղության պայմանագրի բանակցությունները կարծես փակուղում են, ինչը ենթադրում է, որ ռազմական սադրանքներն անխուսափելի են: Այս փուլում մանևրելու ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանը: Կա՞ տարբերակ՝ խուսափելու Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելուց:

Պաշտոնական Երևանը կարող է ճանաչել հայ-ադրբեջանական սահմանը, բայց Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինել-չլինելու խնդիրը իրավական տեսանկյունից արցախցի մեր հայրենակիցներն իրենք են լուծել դեռևս 1991 թվականին: Իրավական տեսանկյունից էլ Արցախի Հանրապետության տարածքն նաև այժմ շարունակում է մնալ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27 եղած սահմաններում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում