Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է կիրառել ռուս մարզիկների, ինչպես նաև «Յանդեքս» և «Ռամբլեր» ընկերությունների նկատմամբ։
Ուկրաինայի նախագահը ստորագրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման մասին հրամանագիրը։
Նախագահի հրամանագրով պատժամիջոցներ են սահմանվել ռուս մարզիկների, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։ Մասնավորապես, նախագահի կայքում հրապարակված հրամանագրերից մեկի համաձայն՝ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշմամբ պատժամիջոցներ են սահմանվել 87 անձի նկատմամբ, որոնց մեծ մասը ռուս մարզիկներ են։
Նաև, երկրորդ կանոնակարգի համաձայն, սահմանափակումներ են կիրառվել 351 ֆիզիկական և 254 իրավաբանական անձանց նկատմամբ, որոնց թվում են «Յանդեքսը», «Ռամբլերը», ինչպես նաև ռուսական ՏՏ ընկերություններ և ձեռնարկություններ։