Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանի հետ սահմանի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով չորս զինծառայող է զոհվել, ևս վեցը՝ վիրավորվել։ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունն իր հերթին հայտնել է երեք զինծառայողի մահվան մասին։ Զոհերի թիվը հայտնի չէ։Վերջին մի քանի ժամվա ընթացքում երկու կողմերն էլ հայտնել են, որ իրավիճակը մնում է կայուն, կրակոցները դադարեցվել են։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Կովկասի հարցերով փորձագետԿիրիլլ Կրիվոշեեվի հետ:







































