Ուկրաինայի հակահարձակումը կսկսվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։
Ըստ լրատվամիջոցների՝ Բլինկենը նաև նշել է, որ քանի դեռ ռուսական ագրեսիան շարունակվում է, արևմտյան երկրները կպահպանեն աննախադեպ ճնշում Ռուսաստանի վրա՝ կիրառելով պատժամիջոցներ և արտահանման հսկողություն։