Friday, 19 06 2026
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters

Հայաստանը սահմանեց ժողովրդավարական աշխարհի իր տեսանելի շրջանակն ու պատասխանատվությունը

«Չնայած համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերներին՝ Հայաստանը հետևողականորեն շարունակում է իրականացնել ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը», -մարտի 29-ին Ժողովրդավարության Վեհաժողովի իր ելույթում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով հայկական ժողովրդավարության հեռանկարի ոչ միայն ներքին, այլ նաեւ արտաքին սպառնալիքների մասին:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ տեղի ունեցող Վեհաժողովին Հայաստանի վարչապետի ելույթը բավականին հակիրճ էր, միաժամանակ նաև շոշափում էր թե Հայաստանի, թե նաև միջազգային կյանքի համար առանցքային խնդիրներն ու ռիսկերը, սպառնալիքներն ու մարտահրավերները: Հայաստանն իր խնդիրները փորձեց առավելապես ներկայացնել միջազգային անվտանգության համակարգի համատեքստում, միաժամանակ արձանագրելով՝ որ Հայաստանի ժողովրդավարությունը ենթարկվում է ագրեսիայի սպառնալիքի և այստեղ հարցը շատ պարզ է՝ այդ սպառնալիքի առաջ Հայաստանը մենակ է, թե՞ ոչ:

Մնացյալը թերևս պետք է լինի Վեհաժողովին հաջորդելիք բարդ դիվանագիտական-քաղաքական աշխատանքի առարկա, որ նախ եւ առաջ պետք է ծավալել ժողովրդավարության պաշտպանության առանցքային դիրքերում կանգնած պատասխանատու խաղացողների հետ՝ Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, եվրոպական այլ առաջատար երկրներ: Առանցքայինն այն է, որ Հայաստանը դրսևորել է բարդագույն ռեգիոնալ ռազմա-քաղաքական իրավիճակում, ժողովրդավարությանը սպառնացող ռիսկերի պարագայում Վեհաժողովին մասնակցություն ունենալու քաղաքական կամք, միաժամանակ դրել այդ կամքին համարժեք արձագանքի հարցը, որպես գործնական եւ առարկայական հարաբերության ու աշխատանքի անկյունաքար: Միաժամանակ, շատ կարեւոր է, որ Հայաստանի վարչապետի ելույթում չկա աշխարհհը ժողովրդավարների և ոչ ժողովրդավարների բաժանելու որեւէ միտում, որեւէ ուրվագիծ: Երեւանի համար սա էական է, քանի որ, Հայաստանը ստիպված է մանևրել բավականին բարդ ռազմա-քաղաքական ռեգիոնալ միջավայրում:

Վաշինգտոնի նախաձեռնությունը բաժանարար գծերի վերածելը Հայաստանի համար հղի է ավելի ռիսկերով, քան Հայաստանի ժողովրդավարությանը սպառնացող ռիսկերի չեզոքացման: Ըստ այդմ, Հայաստանը Վաշինգտոնի Վեհաժողովում սահմանեց ժողովրդավարական աշխարհի իր տեսանելի շրջանակն ու պատասխանատվությունը, որպես աշխատանքային «պաշտպանության» մեկնակետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում