
Ուկրաինան Լեհաստանից կգնի 100 «Ռոսոմակ» զրահափոխադրիչ: Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին։
«Ռոսոմակը ամենաժամանակակից ռազմական տրանսպորտն է։ Այս գնման համար վճարումը կկատարվի Եվրամիության և ԱՄՆ-ի միջոցներով»,- գրել է Լեհաստանի վարչապետը։
Մարտի 20-ին ԵՄ անդամ 17 երկրներ և Նորվեգիան համաձայնագիր են ստորագրել համատեղ զինամթերք արտադրելու և գնելու մասին՝ իրենց պաշարները համալրելու և Ուկրաինայի կարիքները բավարարելու համար։ Պլանը նախատեսում է 12 ամսվա ընթացքում մեկ միլիոն հրետանային զինամթերք մատակարարել Ուկրաինա։ Համաձայնագրին միացել են Լեհաստանն ու Իսպանիան։