
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Ջեյհուն Բայրամովը և Մահմուդ Աբբասը քննարկել են երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանում առկա իրավիճակը:
Կողմերը նաև վստահություն են հայտնել, որ Պաղեստինում Ադրբեջանի ներկայացուցչության ստեղծումը կխթանի հարաբերությունների հետագա զարգացումը: