
Չորեքշաբթի 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանի հյուսիսային հատվածում։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Աղետի էպիկենտրոնը գտնվել է 350 հազարից ավելի բնակչություն ունեցող Գորգան քաղաքից 56 կմ հյուսիս։ Աղբյուրը գտնվում է 40 կմ խորության վրա։