Wednesday, 10 06 2026
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները

Նորաստեղծ հիմնադրամ «պետությունը կայացնելու համար»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նորաստեղծ «Մշակույթ» համահայկական հիմնադրամի նախագահ, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, գործադիր տնօրեն Աբգար Ափինյանն ու խորհրդի անդամ, դերասան Երվանդ Մանարյանն անդրադարձան Հայաստանի մշակութային կյանքին ու խնդիրներին, ներկայացրեցին հիմնադրամի ստեղծման շարժառիթները:
Աբգար Ափինյանի խոսքերով` առկա բոլոր խնդիրնեը լուծելու համար պետք է ցուցաբերեն լուծման նոր բանալիներ, պետք է անդրադառնան հրատարակչական խնդիրներին ու մրցանակաբաշխություններին:

««Մշակույթ» հիմնադրամը հնարավորություն կտա գործել միասնաբար: Պետք է մշակույթով զբաղվեն մշակութային գործիչները»,- ասաց Ափինյանը` ընդգծելով, որ դռները պետք է բաց լինեն մշակույթի ներկայացուցիչների առաջ։

Նա տեղեկացրեց հիմնադրամի մեկամսյա գործունեության մասին, որին օժանդակել են մշակույթի նախարարը, Վանաձորի քաղաքապետը: Կազմակերպվել են գրողների միության ներկայացուցիչների հանդիպումներ՝ մարզերում: Ափինյանը կարևորեց թատրոնի դերը Հայաստանի մշակութային կյանքում։

«Մեր պատմությունը մեզ կանգնեցնում է հարցերի առաջ, որոնց լուծումը միանշանակ չէ: Մենք, ցավոք, պետություն ստեղծելու փորձի հիշողություն չունենք: Դա շատ բարդ գործ է: Դա է ամենակարևորը»,- ասաց Ե. Մանարյանը։ Նրա խոսքով` հիմնադրամի առավելությունն այն է, որ դրա անդամները իրենք են որոշելու իրենց անելիքը: «Սա կենդանի օրգանիզմ պետք է լինի, որ կարողանանք մեր պետությունը կայացնել, որ պատասխան տանք ժողովրդին հուզող հարցերին»:

Ռ. Դավոյանն էլ ասաց, որ յուրաքանչյուր մշակութային հիմնադրամ նպատակային ձևով աշխատելու դեպքում մեծ դեր կարող է խաղալ: Նա նշեց, որ հիմնադրամը պետք է կարևորն անկարևորից զատի, հակառակ պարագայում՝ դրա գոյությունը կդառնա անկարևոր:

Նրա խոսքով՝ հիմնադրամը պետք է քաջալերի երիտասարդ ստեղծագործողներին: «Հիանալի կլինի, որ մշակույթի տարբեր ճյուղերն իրար միանան: Ինքը հիմնադրամում է նրա համար, որ իր ակնկալիքները հաշվի առնվեն, հակառակ դեպքում՝ ինքն առաջիններից կլինի, ով կլքի հիմնադրամի շարքերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում