Պետությունը պաշտպանության ոլորտում գիտնականներին պետք է ներգրավի հաշվարկային պրոցեսներում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց միջուկային ֆիզիկոս, ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսորԱրեգ Դանագուլյանը:
Ըստ Դանագուլյանի` պաշտպանության ոլորտում ամեն ինչ պետք է անել հաշվարկներով, դասեր քաղել ու չմսխել հատկացված բյուջեն. «Պասիվ և ակտիվ պաշտպանություն կա. մեզ երկուսն էլ պետք է»: