ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը լրատվամիջոցներից մեկի հարցմանը պաշտոնապես հաստատել է, որ Հայաստանը ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի պաշտոնի քվոտայից հրաժարվելու առաջարկ է ներկայացրել ՀԱՊԿ -ին։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի հետ:
Ըստ քաղաքագետի` Հայաստանը հստակ ազդակ տվեց Մոսկվային` ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացը հընթացս գնում է. «Հայաստանը անգամ ինֆանտիլ մակարդակով պետք է ցույց տա, թե ինչից հետո են ՀԱՊԿ-ի հետ կապված որոշումները կայացվել»: