ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նախազգուշացրել է աշխարհի շատ տարածաշրջաններում կանանց և աղջիկների իրավունքների վիճակի լայնածավալ վատթարացման սպառնալիքի մասին:
«Կանանց և տղամարդկանց հավասարության հեռանկարը դառնում է ավելի ու ավելի հեռու», – ասել է նա մարտի 6-ին՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում կանանց կարգավիճակի հանձնաժողովի 67-րդ ամենամյա երկշաբաթյա նստաշրջանի բացմանը: