Սիրիայում հետցնցումները շարունակվում են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց բնիկ քեսաբցի հայագետ-լեզվաբան Յակոբ Չոլաքյանը:
Նրա խոսքով՝ մարդիկ նույնիսկ շենքերից դուրս իրենց ապահով չեն զգում․ «Քեսաբում և մի շարք այլ հայաշատ գյուղերում մարդիկ գիշերում են դրսում: Առանց արտաքին օգնության ինչ-որ բանի հասնել դժվար է: Սիրիահայերը այսօր աղետյալ են, ծայրահեղ վիճակ է»: