Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի շուրջ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտի գլխավորած պատվիրակությանը։
Ալիևը Լեֆորտին շնորհավորել է նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Ալիևն ընդգծել է, որ ԵՄ-ի ու տարածաշրջանի փոխհարաբերությունները թևակոխել են նոր փուլ՝ վստահություն հայտնելով, որ համագործակցությունն այսուհետ կընդլայնվի։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում Ադրբեջանի ու ԵՄ միջև համագործակցության զարգացմանն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող խնդիրներ։
Հիշեցնենք, որ սա իր նոր պաշտոնում Լեֆորտի առաջին տարածաշրջանային այցն է, որը կրում է ճանաչողական բնույթ։ Բաքվից Լեֆորտը մեկնելու է Թբիլիսի ու Երևան։








































