Wednesday, 10 06 2026
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ

Սկանդալ Չինաստանի շուրջ. այդ երկիրը, հնարավոր է, վերջին ամիսներին զենք է մատակարարել Քադաֆիին

Չինաստանը պլանավորել էր զենք մատակարարել լիբիացի առաջնորդ Մուամար Քադաֆիի գլխավորած ուժերին` շրջանցելով ՄԱԿ-ի արգելքը: Նման եզրակացության է եկել կանադական The Globe and Mail պարբերականի լրագրողն իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի հիման վրա:

Փաստաթղթերի համաձայն` Չինաստանի զենք արտադրող պետական ընկերությունները պատրաստ են եղել Քադաֆիին և նրա գլխավորած ուժերին 200 մլն դոլարի զենք և զինամթերք փոխանցել հուլիսի վերջին: Ջամահիրիայի ղեկավարին զենքի մատակարարումը Չինաստանը պլանավորել էր իրականացնել Ալժիրի և ՀԱՀ-ի միջնորդությամբ: Այս տեղեկությունը հաստատել են Լիբիայի Ազգային անցումային խորհրդի (ԱԱԽ) ներկայացուցիչները:

ԱԱԽ-ի զինվորական կոմիտեի ղեկավար Օմար Հարիրիի խոսքերով, փաստաթղթերում առկա տեղեկությունները բացատրում են Քադաֆիի ուժերի տրամադրության տակ եղած նոր զինամթերքի առկայությունը: «Երևի հենց այս զինամթերքն էլ օգտագործվել է մեր ազգաբնակչության դեմ»,- ասել է Հարիրին` նշված փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո:

Հայտնաբերված թղթերում մանրամասն ներկայացված է լիբիական պատվիրակության այցելությունը Չինաստան հուլիսի 16-ին: Այցելության ժամանակ Լիբիայի ուժային կառույցների ներկայացուցիչները հանդիպել են Չինաստանի զենք արտադրող երեք ընկերությունների` China North Industries Corp.-ի (Norinco), China National Precision Machinery Import & Export Corp.-ի (CPMIC) և China XinXing Import & Export Corp հետ: Զենքերի թվում, որոնք չինական կողմը պատրաստ էր տրամադրել, կային նաև հրթիռներ և հրթիռային համակարգեր: Ինչպես նշում է The Globe and Mail-ը, չինացիները Քադաֆիին կարող էին մասնավորապես տրամադրել QW-18 տեսակի հրթիռային համակարգ: Իր տեխնիկատակտիկական հատկանիշներով այն հավասար է ամերիկյան «Սթինգեր» համակարգին և կարող է խոցել ուղղաթիռներ և ինքնաթիռներ:

Չորսէջանոց փաստաթուղթը լրագրողները հայտնաբերել են Տրիպոլիի Բաբ-Աքքարա շրջանի աղբամանից, որտեղ բնակվել են Քադաֆիի կողմնակիցները: ԱԱԽ ներկայացուցիչները հաստատել են համաձայնության իսկությունը` նրանում մատնանշելով Լիբիայի մատակարարումների բլանկի կնիքն ու տեքստի ստանդարտ ձևավորումը:
Չինաստանի ԱԳՆ-ն, ըստ France Presse գործակալության, հերքել է Քադաֆիի ուժերին զենք տրամադրելու ինֆորմացիան: Ալժիրի և ՀԱՀ-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել կանադական պարբերականի ներկայացրած փաստերը:

Միևնույն ժամանակ, The New York Times-ը ներկայացնում է Բելգիայում ՆԱՏՕ-ի ներկայացուցչի խոսքերը, որը կասկածի տակ է դրել Չինաստանի կողմից Քադաֆիին զենք տրամադրելու հանգամանքը: ՄԱԿ-ի ներկայացուցիչները նույնպես նշել են, որ իրենց ուշադրության կենտրոնում Չինաստանի կողմից զենք մատակարարելու որևէ համաձայնություն չի հայտնվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում