Սիրիայի հայ համայնքի վնասներին իրազեկ ենք, ծրագրեր են մշակվում այդ խնդիրները լուծելու համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Սիրիայի հայ ավետարանական եկեղեցւոյ նախագահ Վեր. Հարություն Սելիմյանը:
Վեր. Հարություն Սելիմյանի խոսքով` ստեղծված իրավիճակը սիրիահայերին դրել է ճակատագրական որոշման առաջ. «Սիրիայից հեռանալու որոշումը թողել ենք հայերի հայեցողությանը: Եթե Հալեպից դուրս, ապա միայն հայրենադարձություն»: