Ռուսաստանը դադարեցնում է իր մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինության մասին պայմանագրին, հայտարարել է ՌԴ նախագահ Պուտինը փետրվարի 21-ին հնչեցրած իր ամենամյա ուղերձում: Մեծ հաշվով, այդ հանգամանքը ուղերձի թերևս առանցքային կետն էր, հաշվի առնելով այն, որ միջազգային իրավիճակի մասին հնչած մյուս գնահատականները այս կամ այն կերպ արտահայտվել էին նաև նախկինում՝ մեկ տարի առաջ մեկնարկած ուկրաինական պատերազմին հաջորդած այս ժամանակաշրջանում:Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Օլեգ Սահակյանի հետ:











































