Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Ռուսաստանը պատրաստ է պաշտպանվել ցանկացած զենքով, այդ թվում՝ միջուկային. Դմիտրի Մեդվեդև

Աշխարհը գլոբալ հակամարտության շեմին է կանգնած, եթե Վաշինգտոնը ցանկանում Է Մոսկվայի պարտությունը։ Ռուսաստանը կպաշտպանվի ցանկացած միջոցներով, այդ թվում՝ միջուկային զենքով, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։ Այս մասին հաղորդում է Մեդվեդևի գրառումն իր Telegram-ալիքում:

«Բոլոր ողջամիտ ուժերի համար ակնհայտ է, որ եթե ԱՄՆ-ը ցանկանում է Ռուսաստանի պարտությունը, ապա մենք կանգնած ենք գլոբալ հակամարտության շեմին: Եթե ԱՄՆ-ը ցանկանում է Ռուսաստանի պարտությունը, ապա մենք իրավունք ունենք պաշտպանվելու ցանկացած զենքով, այդ թվում՝ միջուկային», – գրել է նա։ Մեդվեդևը հիշեցրել է, որ երեկ Դաշնային ժողովին իր ուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների սահմանափակման պայմանագրին (ՌՀՍ-3) Ռուսաստանի մասնակցությունը դադարեցնելու մասին։

«Հասունացած որոշում, որի անխուսափելիությունը ես նշել եմ դեռ անցյալ տարի», – արձանագրել Է ՌԴ ԱԽ փոխնախագահը։ Նրա գնահատմամբ՝ այս որոշումը, որին դրդել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մյուս երկրների կողմից Ռուսաստանին հայտարարված պատերազմը, վիթխարի արձագանք կունենա աշխարհում ընդհանրապես և Վաշինգտոնում՝ մասնավորապես։

«ՉԷ՞ որ ամերիկյան իսթեբլիշմենթը մինչ օրս դատում Էր մոտավորապես այսպես՝ մենք ձեզ կվնասենք ամենուր և ամեն ինչում, վիթխարի ծավալներով զենք կմատակարարենք Կիևի վարչակարգին, կաշխատենք Ռուսաստանին ջախջախելու ուղղությամբ, կսահմանափակենք և կկործանենք ձեզ, բայց ռազմավարական անվտանգությունն առանձին թեմա է», – նկարագրել է իրադրությունը Մեդվեդևը։ Նրա խոսքով՝ սա կապված չէ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև փոխհարաբերությունների ընդհանուր համատեքստի հետ։

Նման եզրակացությունը, շարունակել Է նա, «ավելի վատ է, քան հանցագործությունը, դա ԱՄՆ-ի կոպիտ սխալն է։ Սխալ, որը նրանց mania grandiosa-ի ծնունդն Է, նրանց անպատժելիության ու գերազանցության զգացումը», կարծում է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը։ Մեդվեդևը մեջբերել Է Պուտինի խոսքն այն մասին, որ մարտի դաշտում Ռուսաստանին հաղթել հնարավոր չէ, և նշել Է, որ «հենց սրա հետ է կապված ՌՀՍ-3-ի (առայժմ) դադարեցումը»։

«Կհետևենք նաև ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող մյուս միջուկային տերությունների՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արձագանքին: ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի (Ռուսաստանի) միջև համաձայնագրեր պատրաստելիս նրանց ռազմավարական միջուկային ուժերը սովորաբար չեն ներառվել միջուկային մարտագլխիկների և կրիչների հաշվեկշռում, բայց վաղուց դա անելու ժամանակն է», – ամփոփել է Մեդվեդևը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում