Իսրայելական Mig News-ի փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունն առգրավել է այսօր առավոտյան Ստամբուլ ժամանած իսրայելցիների անձնագրերը։ Turkish Airlines (THY) ավիաընկերության ինքնաթիռով ժամանած իսրայելցի ուղևորները բառացիորեն ինքնաթիռի դռնից ուղևորվել են դեպի տեղի ոստիկանական բաժանմունք։
Ունեցած տեղեկությունների համաձայն, թուրքական իշխանություններն իսրայելցիներից խլել են նրանց անձնագրերը և հարցաքննել բոլորին։ Իսրայելցիները Ynet գործակալությանը հայտնել են, որ ոստիկանական բաժանմունքում իրենց հարցաքննման ու խուզարկման ժամանակ այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե թուրք ոստիկաններն իրենք էլ չեն իմացել, թե ինչ են ցանկացել, և որ այդ ամենը հատուկ է կազմակերպվել իրենց մոտ բացասական էմոցիաներ առաջացնելու համար։











































