Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ խոսեցինք ՀՀ-ԵՄ համագործակցության, տնտեսական և անվտանգության հարցերում ԵՄ՝ որպես անփոխարինելի գործընկերության մասին:
Հատուկ անդրադարձանք Հայաստանի սահմանների երկայնքով 2023թ. փետրվարի 20-ին մեկնարկող Եվրոպական քաղաքացիական մոնիտորինգային առաքելությանը, որպես կարևոր մեկնարկ և ապացույց ԵՄ-ՀՀ անվտանգային համագործակցության մասին:
Պրն. Միշելի հավաստմամբ՝ ԵՄ-ն պինդ կանգնած է Հայաստանի, Հայաստանի ժողովրդավարական ձգտումների կողքին:










































