Իրանի պահակազորին պատկանող Javan օրաթերթը, անդրադառնալով Ահմադինեժադի և Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի տարաձայնություններին, հաղորդում է. «Ահմադինեժադը և նրա թիմակիցները Այաթոլլահ Խամենեիին իրենց գլխավոր խոչընդոտն են համարում, հետևաբար փորձում են ամեն գնով ազատվել երկրի առաջնորդից»։
Օրաթերթի փոխանցմամբ, Ահմադինեժադի թիմակիցները փորձում են ակտիվացնել Իրանի բանիմացների խորհրդի դերակատարությունը և այդ կառույցի միջոցով պաշտոնանկ անել Այաթոլլահ Խամենեին, հետո հոգևոր առաջնորդությունը դարձնել ժամանակավոր ու խորհրդանշական պաշտոն Իրանի իսլամական համակարգում:
Javan-ը վերջում հավելում է, որ նախագահի թիմակիցները փորձում են, երկրում ժողովրդական հուզումներ ստեղծելով, համակարգի ուշադրությունը շեղել և այդ միջոցով հասնել իրենց դավադրական նպատակներին:










































