ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա առաջին ծիծեռնակն է, ճկուն դիվանագիտական քայլ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՔԺԿ առաջնորդ Լևոն Շիրինյանը:
Շիրինյանը կարծում է, որ երկրաշարժը թուլացրեց Թուրքիային. «Միրզոյանի այցը աննախադեպ է: Չեմ բացառում, որ առաջիկայում Աղդամում ռուս-թուրք-ադրբեջանական համատեղ կայանը լուծարվի: Թուրքիան ՌԴ-ից կհեռանա. առանց արևմուտքի օժանդակության ոտքի կանգնել չի կարող»:






































