Tuesday, 21 03 2023
Անահիտ Ավանեսյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
Նաիր Տիկնիզյանն առաջինն է․ Նոր շունչ Հայաստանի հավաքականում
15:12
ԱԹՍ-ների հարձակում կամ պայթյուն Ջանկոյում. ռուսական և ուկրաինական կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում Ղրիմում տեղի ունեցածը
Լավրովին և բոլորին պետք է պարկեշտ ձևով պատասխանենք՝ Ադրբեջանի կազմում լինելը կնշանակի հայաթափում. Դավիթ Բաբայան
Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույց
14:50
Ֆրանսիայում ցույցեր և ձերբակալություններ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ կառավարությունը խուսափել է անվստահության քվեից
Գավառի թիվ 1 հիմն․ դպրոցի դասղեկը մեղադրվում է 2 աշակերտներին հարվածելու համար. գործը դատարանում է
14:40
Սի Ցզինպինը Պուտինին և Միշուստինին հրավիրել է Չինաստան
Կադաստրի կոմիտեն էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը կստանա
Արմեն Եգանյանը նշանակվել է Բրազիլիայում Հայաստանի դեսպան
Ռիսկերը պետք է կանխարգելել․ ԿԲ-ն կոչ արեց կողմ քվեարկել արտարժույթով վարկերը վերացնելու նախագծին
Կաթողիկոսի, գերագույն հոգևոր խորհուրդի հայտարարությունը Լաչինի փակման 100-րդ օրվա կապակցությամբ
Ոսկյա զարդերը կշարունակեն հարկվել ԱԱՀ-ով․ Արման Պողոսյան
14:20
Հունգարիան արգելափակել է Պուտինին ձերբակալելու՝ ԵՄ-ի հայտարարությունը
Լավրովի վկայաբերած օրինակները երանելի կարող են թվալ, որովհետև սուբյեկտության բաղադրիչ կա
Սթափության կոչ եմ անում քաղաքապետարանի բոլոր աշխատակիցներին․ Տիգրան Ավինյան
Լուրերի օրվա թողարկում 14:00
Ժաննա Անդրեասյանը հետևել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզմանը
13:58
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արշակ Հակոբյանի (Վովայի Արշակ) շուրջ 426 մլն դրամի ապօրինի գույքն օրինականացնելու վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
ԱԺ նախագահի և ԱԳ նախարարի ասածները հակասության մեջ են․ Մամիջանյան
Սյունիքի մարզում անտառում նորածնի մարմին է հայտնաբերվել
13:10
Նավթի գներն աճել են- 20-03-23
Կոչ եմ անում լինել ազնվաբարո քաղաքացիներ և չլինել կաշառակեր, գող ու ավազակ. Կոնջորյանը՝ աշակերտներին
ԿԽՄԿ միջնորդությամբ Արցախից 9 անձ է տեղափոխվել ՀՀ
13:00
ԱՄՆ-ը Սի Ծինփինին կոչ է անում ճնշում գործադրել Պուտինի վրա՝ «դադարեցնելու պատերազմական հանցագործություններն Ուկրաինայում»
12:50
Մոսկվայի հետ հարաբերությունների ամրապնդումը Պեկինի ռազմավարական ընտրությունն Է. Սի Ծինփին
ՀՀ գլխավոր օդային դարպասով անցյալ տարի տեղափոխվել է 3.649.764 մարդ
Քաղաքակիրթ աշխարհը 100 օր է՝ լուռ հետևում է փոքրիկ Արցախի շուրջ զարգացումներին. Արթուր Թովմասյան
ՀՀ-ում ներդրումների ռեկորդային ցուցանիշ է ապահովվել․ Քերոբյան

Վարդենյաց լեռնանցքը, Ջրաբեր-Ֆանտան, Գյումրի-Արմավիր ավտոճանապարհները բքի պատճառով փակ են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը, Ջրաբեր-Ֆանտան, Գյումրի-Արմավիր ավտոճանապարհը մինչև Անիի կայարան բքի պատճառով փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: «Մեղրու սար» կոչվող հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Սպիտակի ոլորանները, Տաթև-Աղվանի, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար:

Դիլիջանի ոլորանները, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Դժվարանցանելի են, Ջերմուկի խաչմերուկից Սիսիան ընկած հատվածը, Լանջիկ-Մաստարա, Ջաջուռի ավտոճանապարհները: Արագածոտնի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի, Շիրակի մարզերում Ճամբարակի, Մարտունիի, Ծաղկաձորի, Հրազդանի, Չարենցավանի, Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Բերդի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Վայքի, Ջերմուկի տարածաշրջաններում, Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։

Ջաջուռի, Թալինի, Արագածի, Գորիսի, Սիսիանի տարածաշրջաններում, Ամասիա-Աշոցք ավտոճանապարհին և «Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է: Արագածի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում