
Թուրքիայի խորհրդարանը (Ազգային մեծ ժողով) մեկ շաբաթով դադարեցնում է աշխատանքը երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով։ Այս մասին հայտնել է «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մուսթաֆա Էլիտաշը:
Նրա խոսքով՝ որոշումը հավանության է արժանացել խորհրդարանում ներկայացված բոլոր կուսակցությունների կողմից։
Էլիտաշը հավելել է, որ օրենսդիրները գտնվելու են աղետի գոտում, որպեսզի աջակցություն ցուցաբերեն երկրաշարժից տուժած քաղաքացիներին: